Խաղաղապահներ անցնող շաբաթվա ընթացքում ԼՂ-ում խապտումներ չեն արձանագրել

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News

խաղաղպահներ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում, Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում:

«Մենք վերահսկում ենք տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Օրական միջին հաշվով դիտակետով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե ​​մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի սպասարկուն այն զննում է զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար»,- ասել է դիտակետի հրամանատար Վասիլի Դովիդովը։

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:

 --00—ՄՀ