ՀԱՊԿ-ը հրաժարվում է ՀՀ-ում ֆիքսել իր պատասխանատվության գոտին․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ը հրաժարվում է ֆիքսել Հայաստանում իր պատասխանատվության շրջանակը։ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին վերաբերող հարցադրմանը, նշեց․
«Ամենամեծ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ ՀԱՊԿ-ն ըստ էության հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ Եթե մենք այդ պայմաններում լուռ մասնակցենք, ապա կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որով կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք մեզ ու ՀԱՊԿ-ին ժամանակ ենք տալիս հետագա որոշումների համար։»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ