ՀՀ-ն ՌԴ-ի հետ այս անվտանգային միավորման մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում․ Ֆրանկ Փալոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ձձձ

Ես իմ անունից կխոսեմ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս անվտանգային միավորման մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին նշել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալում է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Մենք ուզում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի ավելի աջակցենք Հայաստանի անվտանգությանը։ Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ տեսնենք՝ ինչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին անվտանգության հարցում առանց Ռուսաստանին կամ ռուսական միավորմանը հղվելու։ Խոսքը եզրափակել է Փելոսին։

--00—ԱՊ