Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

51649118_0_0_1601_901_1920x0_80_0_0_0e8adce4f501d3921aec92da8bd07443

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

--00—ՅՄ