Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

վ.

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով:

Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն: 

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար մաքուր և բարեկարգ դարձնելը:  

Անելու ենք ամեն ինչ, որ Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնելու»․-գրել է նա:

 --00—ԼՀ