Անօդաչու «գյուղատնտեսները» կօգնեն զարգացնել Հայաստանի տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«Սքայ Ագրո» ընկերությունը Հայաստանում առաջինն է, որ գյուղատնտեսության մեջ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր՝ ագրոդրոններ։

Ավանդական սրսկման համեմատ բուժանյութն ագրոդրոնի առաջացրած քամու օգնությամբ փոշու տեսքով «նստում» է մշակաբույսերի ճյուղերին և կարողանում հասնել անգամ ամենախիտ հատվածներին։ Այս մեթոդն արդյունավետ է, խնայում է ժամանակը և ճշգրիտ է՝ բուժանյութը ճիշտ չափաբաժնով տարածելու համար։

1

«Սքայ Ագրոյի» գործընկերն Ակբա Ֆեդերացիան է, որը Հայաստանում  խթանում է նորարարական գյուղատնտեսության զարգացումն ու ոլորտը երիտասարդների համար դարձնում գրավիչ։

3

«Ագրոդրոնների օգտագործումը, ի տարբերություն տրակտորների, բերքը չի տրորում։ Մենք մանրածավալային սրսկում ենք իրականացնում. մոտ 15 րոպեում 1,5 հեկտար տարածք կարող ենք մշակել, պարարտացնել։ Սարքը շատ փոքր կաթիլներով է սրսկում, ինչը գործընթացի էֆեկտիվությունը մեծացնում է շուրջ 25%-ով ու հնարավորություն տալիս բուժապարարտանյութերի խնայողություն իրականցնել։ Հայաստանի համար այս տեխնոլոգիան շատ լավն է, քանի որ մեր ռելիեֆը հնարավորություն է տալիս այս սարքերն իդեալական աշխատեցնել։

5

Ակբա Ֆեդերացիայի հետ անցյալ տարի սկսեցինք աշխատել. «ֆելոուշիփի» ծրագիր էր սկսնակ ձեռներեցների համար։ Մենք մի քանի կարևոր ծրագրեր ենք սկսել իրականացնել, փորձում ենք գյուղատնտեսությունն ավարտական դասարանների երեխաների համար գրավիչ դարձնել: Ակբա Ֆեդերացիան մեր գործըկերներից մեկն է, որի հետ միասին մենք այս ամենն իրականացնում ենք»,- նշել է «Սքայ Ագրո» ընկերության համահիմնադիր Միհրան Սահակյանը։

2

«Սքայ Ագրոյի» թիմը Հայաստանում զարգացնում է ճշգրիտ գյուղատնտեսություն, որը  կօգնի ֆերմերներին շատ բերք և եկամուտ ստանալ՝ մինիմալ բուժապարարտանյութեր օգտագործելով։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ