ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանին հայկական անօդաչուների խոցման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

Շուշան Ստեփանյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական դիրքերում հետախուզություն իրականացնող հայկական երկու անօդաչու թռչող սարք է խոցվել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական երկու անօդաչուների խոցման մասին լուրը սուտ է, ապատեղեկատվություն: Կոչ ենք անում հանդարտվել: Եթե նման բան լինի, մենք առաջինը կհայտարարենք այդ մասին»,- ասել է նա:

--00--ԱԹ