Հայկական կողմը հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք է խոցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News

անօդաչու

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:

«Պարի լույս»՝ ադրբեջանական օդային միջոցներին. նշվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր: Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։

--00—ԱԹ