Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով «դատական նիստը»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_3

Բաքվում շարունակվում է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված արցախցի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով «դատական նիստը»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։

Նշվում է, որ դատական ​​քննությունը կավարտվի այսօր, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը նոյեմբերի 1-ին էր։

--00—ՅՄ