Բաքվում այսօր կընթանա Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական «դատական նիստը»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_3

Այսօր՝ նոյեմբերի 1-ին Բաքվի դատարանում կսկսվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչաչտրյանի դատական նիստը՝ զինվորական դատավոր Ռամզան Աղաևի նախագահությամբ, հայտնում է ԱՊԱ-ն։

Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրում են 1991 թ․ Մեշալի գյուղում, ենթադրաբար, ադրբեջանցիների դեմ կատարած հանցագործությունների մեջ։ Ինքը՝ Խաչատրյանը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները։

--00—ՅՄ