Փարիզի քաղաքապետը խոստացել է անձամբ զբաղվել Վագիֆ Խաչատրյանի ճակատագրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը գտնվում էր Գորիսում Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը ուղեկցելու նպատակով, հանդիպել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ։

Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը, տիկին Հիդալգոն խոստացել է անձամբ զբաղվել Խաչատրյանին հայրենիք վերադարձնելու հարցով։ Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական ուժայինները Հաքարիի անօրինական անցակետում կալանավորել էին 68-ամյա Խաչատրյանին, որը Արցախից մեկնել էր Հայաստան սրտի վիրահատության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ