Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են Հակարի կամրջից առևանգված 68-ամյա արցախցու լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

photo_2023-07-29_17-17-52.jpg

Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են այսօր Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։

Հիշեցնենք, նա առևանգվել է ԿԽՄԿ մեքենայից, որը Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման կարիք ունեցող քաղաքացիների էր տեղափոխում։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Խաչատրյանը ձերբակալվել է հանցավոր խմբավորում ստեղծելու համար, որը մասնակցել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։

--00—ԶՀ