Ադրբեջանի կողմից անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

889f86f6-6fb1-4d1c-b370-882bb3256060.jpg

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր իսկ ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։

Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ էլ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։

Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։

--00—ԶՀ