Մոսկվան պատրաստ է կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, ողջունում ենք ցանկացած շփում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Մոսկվան պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է ցանկացած շփում, որը կարող է թուլացնել լարվածությունը Երևանի և Բաքվի միջև․ «Սակայն, մենք համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

-00—ՅՄ