Մոսկվան կոչ է անում Արցախում շուտափույթ կարգավորել գազամատակարարման խնդիրը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

զախարովա

Մոսկվան՝ պահպանելով շփումները երկու կողմերի հետ, կոչ է անում շուտափույթ կարգավորել Արցախում գազամատակարարման խնդիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, եւ հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- նշել է նա։

Անդրադառնալով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը՝ Զախարովան կրկնել է, որ կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի իրավիճակը։

--00--ԱՀ