Սյունիքի մարզում մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը հայտնվել է ձորում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Screenshot_4

Հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Արմեն Շաղոյանն ու Թաթուլ Մանուկյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ