Ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

․

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Ստյոպա Ստեփանյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում  վազանց կատարելու ընթացքում  դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Գորիսի բնակիչ, 31-ամյա Աննա Սարգսյանի վարած Nissan Tiida  մակնիշի ավտոմեքենային, որն էլ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Արցախի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Նորայր Սարգսյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  Ա. Սարգսյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է  «Գորիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանը աշխատում է  «Գորիս» բժշկական կենտրոնում՝  որպես բուժքույր, իսկ Ն. Սարգսյանի ավտոմեքենան հաշվառված է Արցախի Պաշտպանության բանակի հաշվեկշռում:

--00--ԱՀ