Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ha

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը  Բուխարեստում հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ:

Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին։

--00—ԼՀ