Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

գու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես խորապես անհանգստացած եմ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան այլ զինված խմբավորումների միջև հակամարտության սրմամբ: Սա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնումը, որն ուղեկցվում է Իսրայելի վրա Գազայի հատվածից ինտենսիվ օդային հարվածներով, ինչպես նաև շարունակվող հրթիռային հարձակումներով»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։

  --00—ԼՀ