ԵՄ-ն վճռական է շարունակելու որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

միշ

ԵՄ-ն վճռական է շարունակելու որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում` հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Վճռականորեն ենք տրամադրված շարունակել գործել որպես միջնորդներ՝ նպաստելու Եվրամիության աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա», - ասել է Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդները միակարծիք են Բրյուսելի միջնորդական ջանքերի հարցում:

 

--00--ԼՀ