Լիբանանում Reuters-ի լրագրող է զոհվել՝ Իսրայելի կողմից արձակված կրակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1121972

Լիբանանի հարավում Իսրայելի կողմից արձակված հրթիռի հետևանքով զոհվել է Reuters-ի վիդեո թղթակիցներից մեկը, ևս 6 լրագրող վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Խորը վշտով տեղեկացանք, որ մեր տեսանկարահանող Իսամ Աբդալլահը սպանվել է»,- հայտնել են Reuters-ից:

Լրագրողների խումբը, որոնց թվում են եղել նաև թղթակիցներ «Ալ Ջազիրա»-ից և «Ֆրանս Պրեսս»-ից, աշխատելիս են եղել Ալմա ալ-Շաաբի շրջանում՝ Իսրայելի սահմանին մոտ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ