Բռնցքամարտի Եվրոպայի գավաթը Հովհաննիսյանը, Չալոյանը և Հարությունյանը մեկնարկել են հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

մա

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիին` առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մեկնարկում հաղթանակներ են տարել նաև Ռաֆայել Հովհաննիսյանն ու Դավիթ Չալոյանը, որոնք դուրս են եկել 1/4 եզրափակիչ։

+92 կգ քաշային կարգում հանդես եկող Չալոյանը մեկնարկում մրցել է միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ստան Բերտենսի հետ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել 5:0 հաշվով, իսկ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը նույն 5:0 հաշվով առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Կոսկյուգի նկատմամբ: Նա նաև երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Քառորդ եզրափակչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում Հովհաննիսյանն ու Չալոյանը կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ։ Քառորդ եզրափակչի իրենց մենամարտերն այսօր կանցկացնեն նաև Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչները՝ Գուրգեն Մադոյանն ու Համբարձում Հակոբյանը պարտվել են մեկնարկում։

--00--ԼՀ