Փարիզ-2024-ի օլիմպիական ավանում մարզիկները կարող են կրել հիջաբ և այլ կրոնական խորհրդանիշեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

7697_750x375_v1.thumb_

Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցները օլիմպիական ավանում, առանց սահմանափակումների, կարող են կրել հիջաբ և այլ կրոնական խորհրդանիշեր: Դրանց օգտագործումը մրցումներում կկարգավորեն միջազգային ֆեդերացիաները: Այս մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մարզիկների հանձնաժողովի անդամ Աստրիդ Յակոբսենը։

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան հայտարարել էր, որ երկրի օլիմպիական հավաքականի ֆրանսուհի մարզուհիներին կարգելվի խաղերում հիջաբ կրել:

Տանտեր ֆրանսիացի մարզիկները պետք է ենթարկվեն տեղական օրենքներին, ուստի ՄՕԿ-ը սերտորեն կաշխատի տեղական իշխանությունների և ազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ պարզաբանելու իրավիճակը:

Աղբյուրը՝ ArmSport.am։

--00—ՅՄ