Պուտինը պնդում է, որ ՌԴ-ն հաջողությամբ փորձարկել է միջուկային շարժիչով նոր թևավոր հրթիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

նկ

«Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային շարժիչով "Буревестник" թևավոր հրթիռը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

ՌԴ նախագահը չի հստակեցրել, թե երբ են կատարվել փորձարկումները։

Հրթիռը, որը հայտնի է ՆԱՏՕ-ի ստանդարտներով Skyfall անունով, ենթադրվում է, որ կարող է հազարավոր մղոն հեռահարություն ունենալ։ Հաղորդվում է, որ նախորդ փորձարկումների ժամանակ մի քանի ձախողումներ է ունեցել, և արևմտյան աղբյուրները թերահավատորեն են վերաբերվում դրա կենսունակությանը:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն իրականում ավարտել է «Սարմատ» հրթիռային համակարգի շուրջ աշխատանքները և շուտով կանցնի դրա զանգվածային արտադրության։

ԱՄՆ-ը ստորագրել է միջուկային զենքի փորձարկումների արգելքի ակտը, սակայն չի վավերացրել, իսկ Ռուսաստանը ստորագրել և վավերացրել է այն, ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ վավերացումը կարող է հետ կանչվել։

--00--ԼՀ