Երթևեկության փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

ճա

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում: 

«Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա: 

Գարեգին Նժդեհի - Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ:

Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտիները կդառնան 5:  Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով:

Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:

Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ:
Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

--00--ԼՀ