Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

հասարակական

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Հասարակություն

--0--ԿԿ