Ինչ պաշտոն ունի Սարգիս Գալստյանը (փաստաթուղթ)․ Mediahub.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

image_750x_651d251b1bf41

Սարգիս Գալստյանը որևէ պաշտոնի Ադրբեջանի կողմից չի նշանակվել, որևէ փաստաթուղթ կամ բանավոր քննարկում Բաքվի հետ այդ մասով չի եղել: Այս մասին MediaHub-ին հայտնեց Ստեփանակերտի մեր աղբյուրը՝ ներկայացնելով նաև խոսքերը հավաստող փաստաթուղթ:

դցդց

Երեկվանից հայաստանյան մամուլը քննարկում է, թե Սարգիս Գալստյանը Բաքվի ռեժիմի կողմից նշանակվել է Արցախում պարետ: Իրականությունը սակայն այն է, որ Գալստյանն այս պահի դրությամբ միակ պաշտոնյան է Արցախում, որին դեռ սեպտեմբերի 25-ին նախագահ Սամվել Շահրամանյանը նշանակել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար: Նա նաև միակ պաշտոնյան է, որ այս պահին զբաղվում է Արցախում մնացած բնակչության խնդիրներով՝ բուժում, տեղափոխում և այլն:

Եվ աս պահի դրությամբ միակ փաստաթուղթը հրապարակմանը կից կցվածն է, որը վերաբերում  է Սարգիս Գալստյանին:

--00—ՅՄ