Ընդդիմության նախաձեռնությամբ ի վերջո ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Խորհրդարանում մեկնարկեց հերթական քառօրյան, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին նիստը բացել՝ հարգելով Արցախում զոհված մեր հայրենակիցների և երեկ ՀՀ սահմանին զոհված զինվորի հիշատակը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնեց, ինչից հետո պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Նշենք, որ սրանից րոպեներ առաջ ԱԺ-ում հարկ չհամարվեց նիստի հենց սկզբից հարգել զոհերի հիշատակը, և միայն ընդդիմադիրների առաջարկից և հորդորից հետո բոլորը ոտքի կանգնեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ