Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242 կմ հատվածում իրանական համարանիշներով  բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

--00—ՍՊ