Մենք Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ալ

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ պաշտպանված են լինելու Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Այս մասին Զանգիլանում ընթացող Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և բոլոր այլ իրավունքների հարգումը, որոնք արտացոլված են միջազգային կոնվենցիաներում և որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրության և միջազգային պարտավորությունների համաձայն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

--00—ԼՀ