Արցախում բնակչության բնական աճի ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

69194

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արձանագրվել է բնակչության բնական աճ։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2023 թ. առաջին եռամսյակում նույն ցուցանիշը աճել է 50 տոկոսով, ինչը գլխավորապես մահվան դեպքերի 30.1 տոկոսով նվազման հետևանքն է:

Բնակչության կենսունակության գործակիցը կազմել է 173.2:

--00—ՅՄ