Գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը կարևոր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ինտեգրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չափազանց կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաև կազմակերպությունների կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը։  Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

«Այս համատեքստում նախարարությունը նպատակադրում է ուսումնասիրել ՀՀ բուհերի ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաև դրանց ֆինանսավորման (օրինակ՝ ուսման վարձ, կրթաթոշակ) հնարավորությունը։

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք լրացնել  ներկայացված ձևանմուշը»,- ասված է հաղորդագրությունում։

 --00—ՄՀ