ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
--00—ՍՊ