ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին:
Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
--00—ՍՊ