ՔՊ-ին քիչ ժամանակ է մնացել, 50% + 1-ի մասին թող մոռանան, դաշնակիցներ չունեն, որ կոալիցիա կազմեն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ապօրինի գույքի վերադարձի համար հիմնավորումներ են պետք, այլապես բեսպրեդել է դառնում: Հիմա ումից ուզում՝ գույքը խլում են, մարդիկ հոգնելով դադարում են պայքարել, իշխանությունը կռիվ է տալիս միայն նրանց դեմ, ովքեր իրենց հետ չեն համագործակցում: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«ՔՊ պատգամավորները սկանդալային պատմությունների մեջ են, 100 դրամով երթևեկող պատգամավորները հինգ տարում տների, ավտոների տեր են դարձել: Փաշինյանը համագործակցում է «թալանչիների» հետ, օգնում, որ նրանք փախչեն երկրից, իշխանական բուրգը մեծ կոռուպցիայի մեջ է»,-ընդգծեց Թովմասյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունը վստահ է, որ 2026-ին վերընտրվելու է, պատգամավորը նկատեց, որ ՔՊ-ին քիչ ժամանակ է մնացել, 50%-ից ավել ձայնի մասին պետք է մոռանան, դաշնակից ուժեր չունեն, որ կարողանան կոալիցիա կազմել:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ