Մովսիսյանը խոսել է Սպերցյանի և Թիկնիզյանի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

aa

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը լայնածավալ հարցազրույց է տվել Metaratings.ru-ին՝ խոսելով Սպերցյանի և Թիկնիզյանի ապագայի մասին։ 

— Որքան ուժեղ էր զգացվում Էդուարդ Սպերցյանի բացակայությունը Վրաստանի հետ խաղերում։

— Իմ կարծիքով՝ Էդիկի բացակայությունը վճռորոշ դեր խաղաց։ Նա խաղադաշտում մյուս ֆուտբոլիստներին խաղաղություն ու վստահություն է փոխանցում։ Սպերցյանը դեռ երիտասարդ է տարիքով, բայց շատ վստահ խաղացող է։ Նրա վնասվածքը լուրջ ազդեցություն ունեցավ հավաքականի վրա՝ թե՛ վստահության, թե՛ մթնոլորտի տեսանկյունից։

– Ձեզ հաճախ հարցրել են Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին։ Վերջերս խոսվում էր «Լիդսի» մասին։ Արժե՞ մեկնել Անգլիա։

– Իհարկե, Սպերցյանը պատրաստ է Անգլիային։ Այո՛, ԱՊԼ-ում շատ են վազում, բայց կարևոր է նաև խելքով վազել։ Իսկ Սպերցյանը դա ունի։ Նրա դիրքը նրան թույլ է տալիս արագ հարմարվել ու ընտելանալ նման ֆուտբոլին։ Ես հարգում եմ Սպերցյանին և «Կրասնոդարը»։ Վստահ եմ՝ նրանք լավագույն որոշումը կկայացնեն։ Գալիցկին ու Խաշիգը միշտ արդար ու ազնիվ են եղել իմ հանդեպ։ Նույնպես էլ եղել է մյուսների դեպքում։ Հաստատ համոզված եմ, որ նրանք նույն կերպ կվարվեն Սպերցյանի հետ, և նրա՝ եվրոպական ակումբ տեղափոխության հարցում ճիշտ որոշում կընդունեն։

— Metaratings.ru-ի տվյալներով՝ իսպանական մի շարք ակումբներ հետևել են Թիկնիզյանի խաղին Վրաստանի հետ հանդիպումներում։ Նաիրն ամբողջական հանդիպումներ չի անցկացնում։ Կարո՞ղ է նա տեղափոխվել Իսպանիա։

— Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է մի պահ քիչ խաղալ կամ խնդիրներ ունենալ հոգեբանության կամ տակտիկայի հետ։ Դա նորմալ է։ Բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ Թիկնիզյանը կարող է խաղալ Լա Լիգայում և այնտեղ ցույց տալ իր հնարավորությունները։
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ