Հայաստանից ՌԴ արտահանման 215 տոկոս աճի 187 տոկոսն ապահովել է վերաարտահանումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

արտ

Հայաստանից Ռուսաստան 2023-ի առաջին կիսամյակում արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել  է վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը նշեց, որ 2023-ի առաջին կիսամյակում շարունակվել է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը:

«2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, որը նպաստել է շուրջ 187 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 28 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև  Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թվի աճին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 70 տոկոսով աճել է, որին մեծ նպաստ ունեցել են ՌԴ-ից այցելած զբոսաշրջիկները՝ շուրջ 47 տոկոսային կետով:

--00—ԼՀ