Արցախից 30 փախստական արդեն Սյունիքում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

photo_2023-09-24_14-39-36

Արցախից 30 փախստական արդեն Սյունիքում է։ Այս մասին հայտնում է Արարատ տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ նրանց թվում կանայք և երեխաներ են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՀ կառավարությունը հայտնել է, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:

--00—ՅՄ