ԿԽՄԿ-ի մոտ բժիշկները պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին՝ բուժօգնություն ցույց տալու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1120296

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում մի խումբ բժիշկներ, որոնք պահանջում են Արցախից դուրս բերել վիրավորներին, կամ իրենց տանեն Արցախ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը հայտարարեց, որ ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են Հայաստանի Հանրապետության բժշկական համայնքի ներկայացուցիչները, որոնք պահանջում են ընդունել իրենց և լսել իրենց պահանջները։

«Նրանք եկել են հստակ պահանջով. այն է, որ այսօր Արցախում գտնվող վիրավորներին, որոնց չեն կարողանում համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել, անհապաղ տեղափոխեն Հայաստան: Նաև կան այնպիսի բուժաշխատողներ, որոնք կամովին ցանկություն ունեն գնալ Արցախ։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն, մի՛ մոռացեք, թե որն է ձեր առաքելությունը։ Մի շփոթեք չեզոքությունը անտարբերության և անգործության հետ»,- կոչ արեց Հովսեփյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ