Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ռուբ

Մալյանի հոդվածը՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։ Հոդված 329: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Դեռ անցյալ տարի ես զգուշացնում էի, որ այս հոդվածը որպես «զապաս» են պահել՝ լարված վիճակում օգտագործելու ու իշխանության քննադատներին մեկուսացնելու համար։ Ահա խնդրեմ։
ՀԳ. Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ժամեր առաջ Նարեկ Մալյանին ձերբակալել են: 

--ԼՀ--