Յուրա Մովսիսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Յուրա Մովսիսյան6

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ և կոչ արել միջազգային հանրությանն արձագանքել իրավիճակին:

«Մեր ազգի նկատմամբ անվերջանալի հարձակում է տեղի ունենում, սարսափելի ցեղասպանություն ու այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ձայնը և խնդրել աշխարհին բացել աչքերն այս հումանիտար ճգնաժամի առաջ: Անմեղ զոհերն այլևս չեն կարող անտեսվել:

Բոլորի բարոյական պարտքն է միասնական դառնալն ու անմիջապես որոշիչ գործողությունների անցնելը՝ տուժածներին փրկելու համար: Իրավիճակը պահանջում է միասնական պայքար ընդդեմ ցեղասպանության, պետք է պաշտպանենք արդարությունն ու աշխատենք, որ նման սարսափելի իրողություններ այլևս թույլ չտանք: Բավական է»,- գրել է Մովսիսյանը:

--00—ՅՄ