ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը ԵՄ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է․ ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դռծ

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամոթ է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության առնչությամբ, որի արդյունքը նա համարում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը։

«Երեք տարի առաջ Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի դեմ՝ պատրվակով, թե հենց Ադրբեջանն է հարձակման ենթարկվել։ Այսօր նրանք բացահայտ պատերազմ են սկսում Արցախի ժողովրդի դեմ: Սա ԵՄ-ի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքն է. մենք ամաչում ենք», - «Արմենպրես» Բրյուսելի թղթակցին ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

 

--00—ԱՊ