ԵԽ պատգամավորը ԵՄ գործողությունների փոփոխություն է ակնկալում ԱՀ-ի դեմ ռազմական ագրեսիայից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

կ

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կարծիքով՝ ԵՄ-ն ձախողել է միջնորդ լինելու իր  քաղաքականությունը, եւ, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, պետք է գործի առանց հապաղելու։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցերին պատասխանելով՝ եվրախորհրդարանի պատգամավորը ցավով նշել է, որ ԵՄ-ում տարակարծությունն իրականություն է եւ վախ է հայտնել, որ միակարծություն չի լինի Ադրբեջանին պատժելու հարցում։ Լուազոն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը փրկելուն եւ նշել, որ բազմիցս այդ հարցով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենին եւ հիմա ավելի հստակ քայլեր է ձեռնարկելու։

Ադրբեջանն ամենուր խոստանում է, որ ազատ կարձակի բոլոր ցանկացողներին, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված համաներում է անելու, բայց վերջին օրերին մենք ականատես ենք շինծու մեղադրանքներով ձերբակալությունների ալիքին և չգիտենք, թե ինչ կլինի ձերբակալվածների հետ: Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ի՞նչ կարող է անել այս տեսակ հակամարդկային հանցագործության դեմ պայքարելու համար՝ հաշվի առնելով, որ ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանը ցուցակագրել է և ձերբակալելու է բոլոր նրանց, ովքեր նպաստել են Լեռնային Ղարաբաղի զարգացմանը։

Եվրամիությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բնակիչների լիակատար ազատ տեղաշարժը՝ նրանց, ովքեր ցանկանում են լքել տարածքը, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են մնալ այնտեղ կամ վերադառնալ։ Եվրամիությունը պետք է նաեւ պահանջի հարգել նրանց անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս իրավունքների հարգումն ապահովելու համար անհրաժեշտ է հուսալի միջազգային ներկայություն:

 

Թվում է՝ Հայաստանի Հանրապետության սահմանները կարմիր գիծ են բոլոր պետությունների համար։ Սակայն Ադրբեջանը 2022 թվականից ներխուժել է Հայաստան և չի նահանջում, ավելին՝ շարունակում է սպառնալ։ Միջազգային հանրությունն այս դեպքում էլ է լռում։ Ի՞նչ կոնկրետ միջոցներ կձեռնարկի ԵՄ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության դեպքում։

Ցանկալի է, որ ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը եւ մանդատն ընդլայնվեն, իսկ տեւողությունը երկարաձգվի և դիտորդների զեկույցները հրապարակվեն։ Հրատապ է նաև ավարտել սահմանի սահմանազատման աշխատանքները և ապահովել երկու երկրներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ