Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News 

թուրքիա

Թուրքական օդուժը կրկին ղեկավարում  է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս