Ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն Ադրբեջանի կողմից․ ԱՄՆ կոնգրեսականներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված։ Այս մասին հայտնում է Լիլիթ Մակունցը։

Կոնգրեսականները ընդգծել են, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը:

--0--ԱՀ