ԵԽ պատգամավորը Վիեննայի ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետի նախազգուշացումը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24News 

ԵԽԽՎ

Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Մարկո Դրեոստոն նախօրեին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել է, որ Փաշինյանը Եվրոպային զգուշացնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կանգնեցնելու մասին:

«Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ նախազգուշացնում էր Եվրոպային․ «Եթե Էրդողանի դեմը չառնեք, թուրքերին կգտնեք Վիեննայի դարպասների մոտ»: Նույնիսկ ոչ դարպասների մոտ. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, Վիեննայի կենտրոնում էր»,- գրել է պատգամավորը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս