Իրանի հետախուզությունը նռնակների արտադրության արտադրամաս է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

իր

Իրանի անվտանգության ուժերն ու հետախուզությունը Իլամ արևմտյան նահանգում հայտնաբերել են ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս։ Առգրավվել է շուրջ 90 պատրաստի նռնակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Իլամի անվտանգության և հետախուզության ուժերի ջանքերով այսօր առավոտյան հայտնաբերվել է ձեռքի և լուսաձայնային նռնակների արտադրության արտադրամաս, հայտնաբերվել ու առգրավվել է 87 պատրաստի նռնակ և մեծ քանակությամբ հումք... ինչպես նաև առարկաներ` կարգախոսներ գրելու համար... Բերման ենթարկված անձն ուղարկվել է դատական ​​մարմիններ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու օր առաջ Իսլամական հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել էր, որ իրանական հետախուզական ծառայություններն այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր ձերբակալել են ավելի քան 200 զինյալների, որոնք պլանավորել էին մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իրանի ողջ տարածքում։

--00—ԼՀ