Հայ-վրացական օդային սահմանի տարածքում հետախուզական ԱԹՍ է նկատվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աթս

Հայ-վրացական օդային սահմանի տարածքում ներկայում նկատվում է հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Re:public of Artsakh-ի տելեգրամյան էջը` հիմնվելով Flightradar24-ի տվյալների վրա:

Նշենք, որ Արցախի ՊԲ հաղորդմամբ` նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

ԱԹՍ

--00--ԱԹ