Եթե ՌԴ-ն իր պարտավորությունները կատարեր, թուրքական կողմը նման հայտարարություններ չէր անի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռուսաստանի հետ լարվածություն չկա, կան հարցեր, որոնց պատասխանը չի տրվել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով պետք է իրենց պարտավորությունները կատարեն, ինչի մասին էլ բարձրաձայնում ենք: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Հայաստանից և Ռուսաստանից հնչող փոխադարձ քննադատություններին:

«ՀԱՊԿ-ը անգործության է մատնված, աճպարարությունների մակարդակում հայտարարությոններ են անում: Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությանը պետք է արձագանքեին, եթե իրենց պարտականությունները չեն կատարում, ինչ է՝ լռե՞նք, որևէ քաղաքացու համար էլ ընդունելի չէ ՀԱՊԿ-ի անգործությունը: Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, պետք է մեր անվտանգային համակարգը վերականգնենք: Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով և փորձում ենք միջազգային երաշխիքներ գտնել, որ ցանկացած ոտնձգություն կասեցվի»,-մեկնաբանեց պատգամավորը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ Հայաստանը սադրիչ գործողությունների է դիմում, պատգամավորը նշեց. «Եթե Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, իր պարտավորությունները կատարեր, թուրքական կողմը նման հայտարարություն չէր անի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ