Ալիևի հայտարարություններից մի զարմացեք․հանրությանը հանգստացնելու խնդիր ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

Տիգրան Աբրահամյան

Ալիևի՝ հատկապես այս փուլի հայտարարություններից մի զարմացեք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ադրբեջանական բանակը իրար հետևից մի քանի տապալված օպերացիաներ է ունեցել. հանրությանը հանգստացնելու խնդիր ունի։

Միայն այն ձևակերպումը հանեք, երբ խոսում է բանակցային գործընթացին մասնակցելու աննպատակահարմարության մասին՝ անկեղծ է, մյուսները՝ անհարմար իրավիճակից դուրս գալու ճիգեր են»։

--0--ԱՀ